
Հայաստանի բասկետբոլի կանանց Մ16 հավաքականը հաղթեց Մոլդովայի հավաքականին
Կանանց Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականը շարունակում է իր ելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնում:
Կայացած խաղում Հայաստանի հավաքականը 82:75 հաշվով հաղթեց Մոլդովայի հավաքականին:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Քելին Շաջանյանն էր՝ վաստակած 34 միավորով: Նա նաև 3 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 3 արդյունավետ փոխանցում:
Հայաստանի հավաքականն առաջնության 5-րդ տեղը զբաղեցնելու համար հաջորդ խաղում պետք է առավելության հասնի Վրաստանի հավաքականի նկատմամբ: