07 Հոտ
2024
19.1° c ԵՐԵՎԱՆ
17° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Անտառային հրդեհներ, նոր զոհեր Գազայում, Իսպանիան չեմպիոն է

Անտառային հրդեհներ, նոր զոհեր Գազայում, Իսպանիան չեմպիոն է

Ռուս ուկրաինական, Իսրայելա-պաղեստինայան հակամարտություններ, անտառային հրդեհներ, անբարենպաստ եղանակային պայմաններ օդային տրաանսպորտի համար ու ֆուտբոլ: Ինչ է կատարվել աշխարհում հանգստյան օրերին: Ռուսական ՀՕՊ համակարգերը Ղրիմի, Բրյանսկի և Լիպեցկի մարզերի երկնքում 22 ուկրաինական անօդաչու սարք են խփել: Նովոռոսիյսկում արտակարգ դրություն Է հայտարարվել անտառային հրդեհների պատճառով։ Տարհանվել է 220 մարդ, այդ թվում՝ 40 երեխա։ «Շերեմետևո» օդանավակայանը եղանակային պայմանների պատճառով սահմանափակումներ է մտցնում օդանավերի թռիչքի և վայրէջքի համար: Գազայի հատվածում վերջին 24 ժամվա ընթացքում ավելի քան 140 մարդ է զոհվել, 400-ը տուժել են իսրայելական հարվածների հետևանքով: