Դոնալդ Թրամփը կմասնակցի Հանրապետականների համագումարին
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է Վիսկոնսին նահանգ Հանրապետականների ազգային համագումարին մասնակցելու համար․ գրում է BBC-ն։
Թրամփը գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ մտադիր էր ուղևորությունը երկու օրով հետաձգել, սակայն որոշել է մասնակցել համագումարին՝ չցանկանալով փոխել ժամանակացույցը։
Կիրակի երեկոյան նախագահ Բայդենը հանդես է եկել հեռուստատեսային ուղերձով՝ կոչ անելով նվազեցնել «քաղաքականության ջերմաստիճանը»։
Հանրապետականների ազգային համագումարն անցկացվում է չորս տարին մեկ՝ կուսակցության նախագահի թեկնածուին պաշտոնապես առաջադրելու և հաստատելու նպատակով։