23 Նոյ
2024
14.1° c ԵՐԵՎԱՆ
11.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԵՄ-ն մեկ տարով երկարաձգել է Իրանի դեմ պատժամիջոցները՝ Ռուսաստանին աջակցելու համար

ԵՄ-ն մեկ տարով երկարաձգել է Իրանի դեմ պատժամիջոցները՝ Ռուսաստանին աջակցելու համար

Եվրամիության խորհուրդը երկարաձգել է Իրանի դեմ պատժամիջոցները մինչև 2025թ․ հուլիսի 27-ը։ Սահմանափակող միջոցները կապված են Ուկրաինայի հետ հակամարտությունում Ռուսաստանի աջակցության, նաև Մերձավոր Արևելքի և Կարմիր ծովի տարածաշրջանի ոչ պետական զինված խմբավորումներին զենքի մատակարարման հետ։

Այժմ պատժամիջոցները վերաբերում են 12 ֆիզիկական և 9 իրավաբանական անձանց։ Դրանց թվում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նավատորմը և անօդաչու թռչող սարքերի արտադրության մեջ մասնագիտացած իրանական ընկերությունները։

Սահմանափակումների ենթակա անձանց ակտիվները սառեցված են, և նրանց միջոցների կամ տնտեսական ռեսուրսների ցանկացած տրամադրումն արգելվում է։ Բացի այդ, նրանց արգելվում է մուտք գործել Եվրամիության տարածք։

ԵՄ-ն Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման մասին վերջին անգամ հայտարարել էր մայիսի վերջին։ Այնուհետև, սահմանափակումների տակ էր հայտնվել երկրի պաշտպանության նախարարության ղեկավար Մոհամմադ Ռեզա Աշտիանին։ Նույն ամսին ԵՄ խորհուրդը թարմացրել է սահմանափակումների մեխանիզմը՝ թույլ տալով պատժամիջոցների ցանկում ներառել ոչ միայն իրանական անօդաչու թռչող սարքեր արտադրողներին, այլ նաև հրթիռներ արտադրող ընկերություններին։