Վրաստանի նախագահը հայց է ներկայացրել ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դիմել է երկրի Սահմանադրական դատարան՝ երկրի խորհրդարանի կողմից ընդունված «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի դեմ հայցով․ ճեպազրույցի ժամանակ հայտնել է պետության ղեկավարի խորհրդարանական քարտուղար Գեորգի Մսխիլաձեն։
«Վրաստանի նախագահն առաջին անգամ է հայց ներկայացնում Վրաստանի Սահմանադրական դատարան։ Հայցը վերաբերում է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքին, այսպես կոչված, ռուսաստանյան օրենքին: Հիշյալ օրենքը հակասահմանադրական է», – Մսխիլաձեի խոսքերն է մեջբերում Վրաստանի հանրային հեռարձակող ընկերությունը։
Պաշտոնյան հավելել է, որ հայցի միջոցով նախագահը պահանջում է կասեցնել նշված օրենքի գործողությունը և վերջնականապես չեղարկել այն։