Հունգարիան աջակցություն է տրամադրել Լոռու մարզում ջրհեղեղից տուժածներին և Արցախից բռնի տեղահանվածներին
Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ Դավիթ Ներսիսյանը և Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարության պետքարտուղար Տրիստան Ազբեջյը ստորագրել են փոխգործակցության հուշագիր։
Ըստ հուշագրի՝ Հունգարիայի կառավարությունը Հայկական Կարմիր խաչի ընկերությանը շուրջ 500 հազար եվրո է տրամադրել՝ Լոռու մարզում ջրհեղեղից տուժած 1000, և Արցախից բռնի տեղահանված 5000 հոգու սննդով, հիգիենայի և անկողնային պարագաներով ապահովելու նպատակով:
Պետքարտուղարի խոսքով՝ փոխգործակցությունն ուշացած է սակայն այս քայլը կարելի է դիտարկել հետագա նոր համագործակցությունների սկիզբ։