
3 հաշմանդամ, 1 գործազուրկ ու ժամանակավոր կացարան՝ Արցախին հնարավորինս մոտ
1988 թվականին Շուշիից Ստեփանակերտ տեղափոխված Ծատրյանների ընտանիքը 35 տարի անց նորից տեղահանվել է։ Հիմա ապրում են Գորիս քաղաքում․ հյուրատան մեկ սենյակում՝ 4 հոգով։
Նրանցից 3-ը հաշմանդամ են, թոշակով էին բավարարվում, բայց հիմա չգիտեն՝ թոշակ կստանան, թե ոչ։ Նրանցից ամենաառողջը՝ Ինան, աշխատանք ու տուն է փնտրում։ Երևանում ու մարզերում առաջարկվող վարձով տները բավական թանկ են, սոցիալական աջակցության գումարները միասին չեն բավարարի անգամ այդ վարձը տալուն։ Մանրամասները ռեպորտաժում։