Իսպանիայում 60 ուղևոր տեղափոխող ավտոբուսը շրջվել է
Բարսելոնայում մարդատար ավտոբուսի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել. այս մասին հայտնում է Կատալոնիայի քաղաքացիական պաշտպանության վարչությունը X սոցիալական ցանցում։ Մեքենան շրջվել է՝ մտնելով թունել Պինեդա դե Մար գյուղի մոտ:
Գերատեսչությունում ընդգծել են, որ բժիշկները օգնություն են ցուցաբերել ավտոբուսի 52 ուղևորների։ Նրանցից երեքի վիճակը գնահատվել է ծանր։
Ընդհանուր առմամբ, փոխադրամիջոցով մոտ 60 մարդ է եղել՝ իսպանական Inditex հագուստի խանութների ցանցի աշխատակիցները։
Ավտոճանապարհը, որտեղ տեղի է ունեցել վթարը, մասամբ փակվել է։ Վթարի պատճառները պաշտոնապես չեն հայտարարվել։ Ինչպես նշում է La Vanguardia թերթը, դրա պատճառը կարող էր լինել ավտոբուսի անիվի ծակվելը։