
Փարիզի օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ ՀՀ դրոշակակիրը լինելու է բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը
Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը կլինի Հայաստանի հավաքականի դրոշակակիրը Փարիզում հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը կայանալիք Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ:
Խաղերի բացման հանդիսավոր արարողությունը կկայանա հուլիսի 26-ին:
Հայաստանն Օլիմպիական խաղերում կունենա 15 ներկայացուցիչ: Գերծանր քաշային բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը կարիերայում առաջին անգամ կմասնակցի օլիմպիական խաղերին: