ԱՄՆ-ն շուրջ 16 միլիոն ԱՄՆ դոլար է հատկացրել Հայաստանում պարեկային ոստիկանության ձևավորման համար․ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ
Ամերիկայի Միացյալ Նահանգները շուրջ 16 միլիոն ԱՄՆ դոլար է հատկացրել Հայաստանում պարեկային ոստիկանության ձևավորմանը․ Երևանում ԱՄՆ դեսպանատան փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյան Պարեկային ծառայության և օպերատիվ կառավարման նոր մասնաշենքեր այցի ընթացքում։
Նա նշել է, որ Միացյալ Նահանգները հանձնառու է աշխատել Հայաստանի հետ՝ իրավապահ կառույցների բարեփոխումներն առաջ մղելու հարցում։
«Մենք շարունակում ենք խորացնել հայ-ամերիկյան համագործակցությունը բոլոր օղակներում՝ հիմնվելով ընդհանուր ժողովրդավարական արժեքների, ժողովուրդների միջև ամուր կապերի և իրավունքի գերակայության նկատմամբ անսասան հանձնառության վրա»,- ասել է պետքարտուղարի տեղակալը։