23 Դեկ
2024
6.1° c ԵՐԵՎԱՆ
10.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սահմանազատման ու սահմանագծման գործընթացը բավականին երկար կտևի, անգամ՝ տարիներ․ Մհեր Գրիգորյան

Սահմանազատման ու սահմանագծման գործընթացը բավականին երկար կտևի, անգամ՝ տարիներ․ Մհեր Գրիգորյան

Սահմանազատման ու սահմանագծման գործընթացը բավականին երկար կտևի,
որովհետև գործընթացը բավականին բարդ է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և հավելել, որ առաջիկա հանդիպման վերաբերյալ ձեռք բերված
պայմանավորվածություն չկա։ 

Նա չի բացառել, որ հանձնաժողովների աշխատանքը կարող է անգամ տարիներ
տևել։

«Չեմ կարող բացառել, հադիպումների ընթացքում կողմերից ամեն մեկը
ներկայացնում է քարտեզ կամ հատված, իրավական փաստաթղթեր, որոնք սահմանի որևէ նկարագրություն
ունեն և սկսվում է քննարկում։ Բնականաբար, դա չի կարող արվել մեկ սահմանի հետ կապված,
դա պետք է արվի հատված առ հատված»,- ասել է Գրիգորյանը։