ՌԴ պետդուման հետաձգել է հայկական վարորդական իրավունքները ճանաչելու հարցի քննարկումը
Պետդուման որոշել է անորոշ ժամանակով հետաձգել Հայաստանի քաղաքացիների՝
ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեության համար վարորդական իրավունքի վկայականները
ճանաչելու հարցի քննարկումը. հայտնում է РИА Новости գործակալությունը։
«Պետդումայի պատգամավորները որոշեցին անորոշ ժամանակով հետաձգել
Հայաստանի քաղաքացիների՝ ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեություն իրականացնելիս
ազգային վարորդական վկայականները ճանաչելու մասին օրինագծի քննարկումը։ Առաջին ընթերցմամբ
կառավարության նախաձեռնած օրինագիծն ընդունվել է 2022 թվականի հունիսին»,- հայտնում
է մամուլի ծառայությունը։
Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը քննարկման ընթացքում նշել
է, որ այս օրինագծով առաջարկվում է Հայաստանին տալ լրացուցիչ նախապատվություններ՝ չնայած
այն հանգամանքին, որ Հայաստանի պատգամավորները, ղեկավարությունը և կառավարությունը
որևէ քայլ չեն ձեռնարկել ռուսաց լեզվի կարգավիճակի ամրապնդման ուղղությամբ:
Այս հիմքով է որոշվում Ռուսաստանի տարածքում այլ երկրների
ազգային վարորդական վկայականների օգտագործումը թույլատրելու հարցը: