Google-ը հնարավոր է 23 միլիարդ դոլարով գնի կիբերանվտանգությամբ զբաղվող Wiz ստարտափը
Google-ի սեփականատեր Alphabet ընկերությունը բանակցում է կիբերանվտանգությամբ զբաղվող Wiz ստարտափը 23 միլիարդ դոլարով գնելու վերաբերյալ․ CNN-ին տեղեկացրել է իր աղբյուրը։
Ամպային տեխնոլոգիաների համար կիբերանվտանգության ծրագրակազմ ստեղծող Wiz ստարտափի ձեռքբերումը կլինի տեխնոլոգիական հսկայի երբևէ ամենամեծ ձեռքբերումը:
Ըստ աղբյուրի, հնարավոր գործարքի պայմանները վերջնականապես չեն համաձայնեցվել, և բանակցությունները դեռ կարող են տապալվել:
Ո՛չ Google-ը, ո՛չ Wiz-ը չեն մեկնաբանել տեղեկատվությունը։