Մերձավոր Արևելքում հակամարտության կարգավորման հիմքը պետք է լինի
անկախ պաղեստինյան պետության ստեղծումը. հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար
Դմիտրի Պեսկովը։
«Մենք դատապարտում ենք ահաբեկչության բոլոր դրսևորումները, ցավակցում
ենք զոհվածների հարազատներին և ընկերներին, կարծում ենք, որ անհրաժեշտ է հնարավորինս
շուտ ապահովել հրադադարը և հասնել խնդրի լուծմանը, որի հիմքը պետք է լինի անկախության
ապահովումը, պետության ստեղծումը պաղեստինցիների համար»,- ասել է Կրեմլի խոսնակը։
Պաշտոնական Մոսկվան կողմերին կոչ է արել լուծել շարունակվող հակամարտությունը,
խաղաղ կարգավորման հիմքը պետք է լինի անկախ Պաղեստին պետության ստեղծումը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7֊ից վերսկսված պաղեստինա֊իսրայելական
բախումների հետևանքով զոհվել է Իսրայելի ավելի քան 1300 քաղաքացի: Իսրայելի պատասխան
գործողությունների հետևանքով 5000 պաղեստինցի է զոհվել: Գազայում հիմնահատակ ավերվել
են հազարավոր շինություններ ու ենթակառուցվածքներ: