ՄԱԿ-ը պաղեստինցիներին օգնելու համար 100 մլն դոլար է հանգանակել
ՄԱԿ-ին հաջողվել է հանգանակել մոտ 100 մլն դոլար՝ Գազայի հատվածում
և Հորդանան գետի արևմտյան ափին պաղեստինցիների կարիքները հոգալու համար. տեղեկացնում
են ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման վարչությունից:
«Այս պահի դրությամբ ՄԱԿ-ի անդամ երկրները պարտավորվել են տրամադրել
գրեթե 100 միլիոն դոլար: Դա կազմում է պահանջված 294 մլն դոլարի 34 տոկոսը»,-հայտնել
են միջազգային կառույցից:
Հիշեցնենք, որ Գազայում իրավիճակը սրվել է անցնող շաբաթների ընթացքում,
երբ ՀԱՄԱՍ-ի զինյալների՝ Իսրայելի տարածքում իրականացրած լայնածավալ ռազմական գործողությանն
ի պատասխան Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել պաղեստինցիներին: