Դինոզավրի կմախքը աճուրդում վաճառվել է ռեկորդային 44,6 մլն դոլարով
Նյու Յորքի «Sotheby’s» աճուրդում վաճառվել է «Apex» անվանումով ստեգոզավրի կմախք 44,6 միլիոն դոլարով, ինչը բրածոյի համար վճարված երբևէ ամենաբարձր գինն է․ գրում է BBC-ն։
Բուսակեր ստեգոզավրի կմախքն ունի 3,4 մ բարձրություն և 8,2 մ երկարություն՝ քթից մինչև պոչ։
«Apex-ը ծնվել է Ամերիկայում և պատրաստվում է մնալ Ամերիկայում», ասել է գնորդը։
Ստեգոզավրը պատահաբար հայտնաբերվել է պալեոնտոլոգի կողմից 2022 թվականին ԱՄՆ արևմտյան Կոլորադո նահանգի Դինոզավր քաղաքի մոտակայքում: