16 Նոյ
2024
13.2° c ԵՐԵՎԱՆ
12.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
18-ամյա արցախցին ազատ կարձակվի․ վերաքննիչ բողոքը բավարարվել է

18-ամյա արցախցին ազատ կարձակվի․ վերաքննիչ բողոքը բավարարվել է

18-ամյա արցախցիՄարատ Հակոբյանն ազատ կարձակվի․
տեղեկացրել է փաստաբան Արսեն Բաբայանը։

«Գնամ Մարատին բանտից տանեմ տուն: Մայրը երկար է սպասել:
Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ Նարինե Հովակիմյանի, բողոքս ամբողջությամբ
բավարարեց, Մարատ Հակոբյանի ձերբակալությունը ճանաչեց ոչ իրավաչափ, Մարատին ազատ արձակեց»,-գրել
է Բաբայանը:

Հիշեցնենք, որ 18-ամյա Մարատ Հակոբյանը ձերբակալվել, ապա 2 ամսով
կալանավորվել էր Արցախի հանձնման դեմ Երևանում տեղի ունեցած բողոքի ակցիաների շրջանակում։