Բաքվում մեկնարկել է ադրբեջանական ապօրինի անցակետից առևանգված
Վագիֆ Խաչատրյանի դատավարությունը։
Ադրբեջանը Վագիֆ Խաչատրյանին ծանր մեղադրանքներ է առաջադրել, որը
Խաչատրյանը հերքում է՝ նշելով, որ ինքը ռազմական գործողություններին, առավել ևս «ցեղասպանության»
մասնակից չի եղել։
Հիշեցնենք, որ Վագիֆ Խաչատրյանը ձերբակալվել էր բուժման նպատակով
Երևան տեղափոխվելու ճանապարհին՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենայից։