17 Նոյ
2024
13.1° c ԵՐԵՎԱՆ
6.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կոնգրեսական դեմոկրատները Բայդենին կոչ են անում հրաժարվել թեկնածությունից

Կոնգրեսական դեմոկրատները Բայդենին կոչ են անում հրաժարվել թեկնածությունից

Կոնգրեսի ավելի քան 20 դեմոկրատներ հրապարակայնորեն կոչ են արել նախագահ Ջո Բայդենին հրաժարվել 2024 թվականի նախագահական ընտրություններին իր թեկնածությունից․ գրում է Forbes-ը։

Այդպիսի կոչով են հանդես եկել բազմաթիվ քաղաքական գործիչներ, փորձագետներ, մեծահարուսներ և շոուբիզնեսի ներկայացուցիչներ։

Տեղեկություններ կան նաև, որ նախկին նախագահ Բարաք Օբաման ասել է՝ Բայդենի հաղթանակի հնարավորությունները զգալիորեն կրճատվել են, և նա պետք է լրջորեն մտածի իր թեկնածության մասին:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսին է ասել Բայդենին, որ նա չի կարող հաղթել Դոնալդ Թրամփին։