Փարիզի կենտրոնում ոստիկան է դանակահարվել
Փարիզի Ելիսեյան դաշտերում (Շանզ Էլիզե) հուլիսի 18-ին տեղի ունեցած դանակահարության հետևանքով ոստիկան է ծանր վիրավորվել․ գրում է Reuters-ը՝ հղում անելով Փարիզի ոստիկանապետին։
Ոստիկանը վիրավորվել է այն բանից հետո, երբ տարածքում գտնվող բուտիկներից մեկի անվտանգության աշխատակիցը ոստիկանություն է կանչել՝ նկատելով մի տղամարդու, ում մոտ դանակ է եղել։
Հարձակումն իրականացնողը նույնպես ծանր վիրավորում է ստացել, լրագրողներին հայտնել է Փարիզի ոստիկանապետը։
Ոստիկանությունը մարդկանց կոչ է արել խուսափել Ելիսեյան դաշտերի տարածք այցելելուց։
Զինված ոստիկանները հսկոություն են իրականացնում հայտնի պողոտայում: