06 Հոտ
2024
18° c ԵՐԵՎԱՆ
15.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թրամփի հետ աշխատելը դժվար կլինի, բայց մենք աշխատասեր ենք. Զելենսկի

Թրամփի հետ աշխատելը դժվար կլինի, բայց մենք աշխատասեր ենք. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ եթե Թրամփը ընտրվի ԱՄՆ նախագահի պաշտոնում, նրա հետ աշխատելը «դժվար կլինի, բայց մենք աշխատասեր ենք»․ գրում է BBC-ն։

Լոնդոնում BBC-ին տված հարցազրույցի ժամանակ Զելենսկին նշել է, որ պատրաստ է աշխատել ԱՄՆ-ում իշխանության ղեկին գտնվող յուրաքանչյուրի հետ:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Թրամփը հայտարարել էր, որ իր փոխնախագահի թեկնածուն կլինի 39-ամյա սենատոր Ջեյմս Դեյվիդ Վենսը։ Վերջինս նախկինում ասել է, որ «իրեն չի հետաքրքրում, թե ինչ կլինի Ուկրաինայի հետ»:

Վանսի թեկնածությունը մտավախություն է առաջացրել Ուկրաինայում։

«Միգուցե նա իսկապես չի հասկանում, թե ինչ է կատարվում Ուկրաինայում, ուստի մենք պետք է աշխատենք Միացյալ Նահանգների հետ», – ասել է Զելենսկին BBC-ին:

Ուկրաինայի նախագահը գտնվում է Մեծ Բրիտանիայում՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի չորրորդ գագաթնաժողովին: