Բայդենի ընտանիքը սկսել է քննարկել նախընտրական պայքարից նրա դուրս գալու հնարավոր ծրագիրը․ NBC
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ընտանիքը քննարկում է նախընտրական պայքարից նրա դուրս գալու հնարավոր ծրագիրը․ գրում է ամերիկյան NBC լրատվականը՝ հղում տալով իրավիճակին ծանոթ երկու աղբյուրի։
Խոսակցությունների ընդհանուր երանգն այն է եղել, որ ցանկացած ելքի պլան, եթե Բայդենը որոշի գնալ այդ քայլին, իսկ նրա մերձավոր դաշնակիցներից ոմանք ավելի ու ավելի շատ են հավատում, որ նա դա կանի, պետք է կուսակցությանը դնի նախկին նախագահ Դոնալդ Թրամփին հաղթելու համար լավագույն դիրքում։
Բայդենի ընտանիքի անդամները հատուկ քննարկել են, թե ինչպես է նա ցանկանում ավարտել իր քարոզարշավը։ Ըստ այդ քննարկումների ընթացքին ծանոթ մարդկանց, ուշադրության կենտրոնում էին նրա առողջության, ընտանիքի և երկրում կայունության վրա քարոզարշավի ազդեցության վերաբերյալ հարցերը: