
Ստեփանակերտի քաղաքապետին արգելել են անգամ երեխայի հետ այցելել խանութ․ իրավապաշտպան
Դատարանը բավարարեց ՀՀ քննչական կոմիտեի՝ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նկատմամբ «վարչական հսկողություն» խափանման միջոց կիրառելու մասին։
Ստեփանակերտի քաղաքապետին արգելել են անգամ երեխայի հետ այցելել խանութ․ իրավապաշտպան
Իրավապաշտպան Ռոման Երիցյանը անդչադարձել է Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նկատմամբ վարչական հսկողություն սսահմանելու դատարանի վճռին․
«Ստեփանակերտի քաղաքապետը հիմա էլ վարչական հսկողության ներքո է։
Դատարանը կայծակնային արագությամբ բավարարեց քննիչի միջնորդությունը՝ Դավիթ Սարգսյանին արգելելով անգամ երեխայի հետ այցելել խանութ։
Հիշեցնում եմ՝ վերաքննիչ քրեական դատարանը գտել էր, որ ազատության սահմանափակման հետ կապված որևէ խափանման միջոց Դավիթ Սարգսյանի նկատմամբ կոնկրետ դեպքում կիրառելի չէ, ուստի լրիվությամբ բավարարել էր բողոքս՝ քաղաքապետին ազատելով տնային կալանքից։
Ի՞նչ ասեմ։ Դատավորի համար անգամ վերաքննիչ դատարանի որոշումը որևէ դեր չունեցավ։
Ստորև նշված են Դավիթ Սարգսյանի նկատմամբ կիրառված բոլոր սահմանափակումները։
1. Պարտավորեցնել շաբաթը երեք անգամ գրանցվել դատարանի որոշման մեջ նշված վայրի իրավասու մարմնում:
2. Արգելել առանց վարույթն իրականացնող մարմնի թույլտվության փոխել մշտական բնակության վայրը:
3. Արգելել այցելել բնակության վայրի զվարճանքի և սպասարկման ոլորտի վայրեր:
4. Արգելելով հաղորդակցվել Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմում աշխատած և համայնքի կողմից հիմնադրված ընկերություններում աշխատած անձանց հետ (ընդհանուր 1750 անձ):
5. Արգելել օրվա որոշակի ժամերի՝ 19։00-ից մինչև 07։00 լքել իր բնակության տարածքը», – գրել է Երիցյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Դատարանը բավարարեց ՀՀ քննչական կոմիտեի՝ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը։