22 Դեկ
2024
-0.3° c ԵՐԵՎԱՆ
3.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մուսալեռի դպրոցից երեխաներ են հոսպիտալացվել․ նոր մանրամասներ

Մուսալեռի դպրոցից երեխաներ են հոսպիտալացվել․ նոր մանրամասներ

Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի Ֆրանս Վարֆելի անվան դպրոցից թունավորման
ախտանշաններով երեխաներ են հոսպիտալացվել․ Այս մասին ABC Media-ի հետ զրույցում
հայտնեցին «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից։

ԲԿ-ի աշխատակցի խոսքով՝ երեխաներն այս պահին բժիշկների հսկողության
տակ են, բայց հստակ չի, թե ինչից են թունավորվել։ «Վաղարշապատ» ԲԿ-է տեղափոխվել 7 երեխա։

Դպրոցի տնօրեն Նաիրա Սվարյանն էլ ABC media-ի հետ զրույցում նշեց,
որ հոսպիտալացվել է 7 երեխա։

«Ոստիկաններն այս պահին այստեղ են, բայց  հոսպիտալացված երեխաները
15 հոգի չեն, ես ինքս էլ կարդում եմ, զարմանում են։ Հազ է բռնել երեխաների մոտ, բոլորին
արագ տարհանել ենք, պատուհանները բացել ենք։ Ովքեր վատ են զգացել իրենց, արագ առաջին
բուժօգնություն ենք ցուցաբերել»,-մեզ հետ զրույցում ասաց դպրոցի տնօրենը։

Սվարյանն ասում է, որ հիվանդանոց տեղափոխված
երեխաներից մեկը սրտի խնդիրներ ունի։

«Երեխաներից մեկը Լիբանանից է, նրա սիրտն էլ ստենդավորված է, իրեն
շտապօգնությունով տեղափոխել ենք հիվանդանոց, մի բալիկ էլ, որին էլի տեղափոխել ենք հիվանդանոց,
ասթմա ունի։ Մյուս բալիկներին ծնողներն են տարել հիվանդանոց, բոլորի վիճակը հիմա լավ
է, թունավորում է եղել, բայց չգիտենք՝ ինչից է։ Գազի գրասենյակից եկան, նայեցին՝ շմոլ
գազի առկայություն չկա։ Ոստիկաններն այստեղ են տեսախցիկներով փորձում ենք պատճառը պարզել»,-ասաց
նա։