26 Փտր
2025
0.2° c ԵՐԵՎԱՆ
-4.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
21 տարեկանում կյանքից հեռացել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն, մրցավար Ալիսա Ասոյանը

21 տարեկանում կյանքից հեռացել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն, մրցավար Ալիսա Ասոյանը

Մահացել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մրցավար, մարզուհի 21-ամյա Ալիսա Ասոյանը․ հայտնում են Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայից։

«Խորին ցավով տեղեկացնում ենք, որ կյանքից անժամանակ հեռացել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մրցավար, մարզուհի Ալիսա Ասոյանը: Ալիսան 21 տարեկան էր, Հայաստանի երիտասարդական և մեծահասակների առաջնությունների բազմակի չեմպիոն, ֆեդերացիայի լավագույն մրցավարներից։

Հոգեհանգիստը տեղի կունենա հուլիսի 20-ին՝ ժամը 17:00-ից Կարմիր բլուր սգո սրահում, հասցեն ` ք. Երևան, Չարբախ, Շիրակի 74/1:

Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի ողջ անձնակազմը վշտակցում է Ալիսա Ասոյանի ընտանիքին եւ հարազատներին», – նշված է հաղորդագրության մեջ։