Ֆլորիդայի ոստիկանությունը ձերբակալել է տղամարդուն՝ Թրամփին սպանելու սպառնալիքի համար
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, ով մեղադրվում է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի և փոխնախագահի թեկնածու Ջեյ Դի Վենսի, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամների սպանության սպառնալիքներ հնչեցնելու համար․ ասվում է իրավապահ մարմինների հաղորդագրության մեջ։
«Ուրբաթ օրը՝ հուլիսի 19-ին, Ջունիպերի ոստիկանությունը ձերբակալել է Մայքլ Վայսմանին գրավոր մահվան սպառնալիքների մեղադրանքով այն բանից հետո, երբ հետաքննությունը պարզել է, որ կասկածյալը գրավոր սպառնալիքներ է հրապարակել սոցիալական ցանցերում նախկին նախագահ Դոնալդ Թրամփի, սենատոր Վենսի և նրանց ընտանիքների հասցեին», – ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ քաղաքի մի քանի բնակիչներ նույնպես ոստիկանությանը հայտնել են Վայսմանի վերաբերյալ իրենց մտահոգությունների մասին։ Ոստիկանությունը հայտնել է, որ հետաքննությունն անցկացվել է ԱՄՆ Գաղտնի ծառայության և տեղի դատախազության հետ համատեղ: