Բայդենը ցանկանում է շարունակել պայքարը նախագահի պաշտոնի համար. Deutsche welle
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոստացել է, որ հաջորդ շաբաթվա սկզբին կվերսկսի պետության ղեկավարի պաշտոնում վերընտրվելու իր քարոզարշավը․ գրում է Deutsche welle պարբերականը։
Պարբերականի տեղեկություններով՝ նախագահն այժմ գտնվում է Դելավերի իր տանը և չեղարկել է մի շարք միջոցառումներ՝ կորոնավիրուսով վարակված լինելու պատճառով։
Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է նախընտրական մրցավազքը շարունակելու իր մտադրության մասին Կոնգրեսում իր դեմոկրատ գործընկերների աճող կոչերի ֆոնին` դուրս գալ պայքարից:
Այդ կոչերը, որոնք սկսվել են ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ հունիսյան աղետալի բանավեճից հետո, նկատելիորեն ակտիվացել են այն բանից հետո, երբ Բայդենի կորոնավիրուսի թեստը դրական է եղել: Դա տեղի է ունեցել շաբաթվա սկզբին Լաս Վեգաս կատարած ուղևորության ժամանակ:
«Ես անհամբեր սպասում եմ հաջորդ շաբաթ վերադառնալու նախընտրական քարոզարշավին՝ բացահայտելու Դոնալդ Թրամփի օրակարգի սպառնալիքները և ցույց տալու իմ կատարած աշխատանքը և Ամերիկայի համար իմ տեսլականը», – ասել է Բայդենը լրագրողներին:
Ամերիկյան լրատվամիջոցների աղբյուրների համաձայն՝ Կոնգրեսի Դեմոկրատական կուսակցության 264 անդամներից 32-ը բացահայտորեն դեմ են ընտրություններին Բայդենի մասնակցությանը։ Իսկ որոշ դեմոկրատներ այդ մասին խոսում են մոր հանրային կերպով:
Ավելի վաղ գրել էինք, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ընտանիքը քննարկում է նախընտրական պայքարից նրա դուրս գալու հնարավոր ծրագիրը։