24 Դեկ
2024
-1.2° c ԵՐԵՎԱՆ
0.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
NASA-ի Curiosity մարսագնացը Մարսի վրա կատարել է իր «ամենաանսպասելի» հայտնագործությունը

NASA-ի Curiosity մարսագնացը Մարսի վրա կատարել է իր «ամենաանսպասելի» հայտնագործությունը

Curiosity մարսագնացը Մարսի վրա գտել է մինչ օրս իր ամենաարտասովոր գտածոն՝ մաքուր ծծմբից բաղկացած ժայռեր․ գրում է CNN-ը։

Ամեն ինչ սկսվել է նրանից, երբ 1 տոննա կշռող մարսագնացը պատահաբար հայտնվել է ժայռի վրա և ճեղքել է այն՝ բացահայտելով դեղնականաչավուն բյուրեղներ, որոնք նախկինում չեն նկատվել կարմիր մոլորակի վրա:

«Կարծում եմ, որ դա ամբողջ առաքելության ամենատարօրինակ բացահայտումն է և ամենաանսպասելին», – ասել է Կալիֆորնիայի Փասադենայում ՆԱՍԱ-ի Ռեակտիվ Շարժման Լաբորատորիայի Curiosity նախագծի գիտնական Էշվին Վասավադան: «Պետք է ասեմ, որ այստեղ բախտի գործոնն էլ մեծ է: Ամեն ժայռի ներսում չէ, որ ինչ-որ հետաքրքիր բան կա»,- հավելել է գիտնականը։

Curiosity թիմը ցանկանում էր, որ մարսագնացը ուսումնասիրեր Գեդիզ Վալիսի ալիքը, ոլորուն ակոս, որը, ըստ ուսումնասիրությունների, ստեղծվել է 3 միլիարդ տարի առաջ՝ հոսող ջրի և բեկորների խառնուրդից: Այն գտնվում է 3 մղոն բարձրությամբ (5 կիլոմետր բարձրությամբ) Շարփ լեռան մի մասում: Մարսագնացը 2014 թվականից բարձրանում է լեռը:

Սպիտակ քարերը տեսանելի էին հեռվից, և առաքելության գիտնականները ցանկանում էին ավելի մոտիկից տեսնել դրանք: Մարսագնացի վարորդները, ովքեր հրահանգներ են ուղարկում Curiosity-ին, 90 աստիճանի շրջադարձ են կատարել՝ ռոբոտ-հետախույզին ճիշտ դիրքում դնելու համար, որպեսզի տեսախցիկները ֆիքսեն շրջակա լանդշաֆտի խճանկարը:

Մայիսի 30-ի առավոտյան Վասավադան և նրա թիմը նայելեն Curiosity-ի խճանկարին և տեսել մի փշրված քար, որը ընկած էր մարսագնացի անիվի հետքերի մեջ: Ժայռի ավելի մոտ պատկերը պարզ է դարձրեց գտածոյի էությունը:

Այժմ գիտնականները առաքելություն ունեն պարզելու, թե ինչ է նշանակում մաքուր ծծմբի առկայությունը Մարսի վրա և ինչ է այն պատմում կարմիր մոլորակի պատմության մասին: