06 Հոտ
2024
18° c ԵՐԵՎԱՆ
15.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՌԴ-ն պետք է ներկա լինի Ուկրաինայի հարցով հաջորդ խաղաղության գագաթնաժողովին. Շոլց

ՌԴ-ն պետք է ներկա լինի Ուկրաինայի հարցով հաջորդ խաղաղության գագաթնաժողովին. Շոլց

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կողմ է արտահայտվել Ուկրաինային նվիրված հաջորդ խաղաղության համաժողովին Ռուսաստանին հրավիրելուն․ այս մասին նա հայտարարել է՝ ելույթ ունենալով Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախընտրական միջոցառման ժամանակ Դրեզդենում, գրում է Deutsche welle-ն։

«Արդեն շատ քննարկումներ են եղել այդ հարցի շուրջ, վերջին անգամ Շվեյցարիայում, որտեղ շատ երկրներ են հավաքվել։ Եվ ես շատ ուրախ եմ, որ Ուկրաինայի նախագահը նույնպես ցանկանում է, որ Ռուսաստանը ներկա լինի հաջորդ հանդիպմանը»,-ասել է Շոլցը։

Գերմանիայի կառավարության ղեկավարը հավաստիացրել է, որ Բեռլինը պետք է և կաջակցի Ուկրաինային Ռուսաստանի դեմ պայքարում:

Նա հավելել է, որ միաժամանակ պետք է ձգտել խաղաղության՝ աջակցելով խաղաղ բանակցություններին, բայց ոչ Ուկրաինայի կապիտուլյացիայի ճանապարհով: