Հայաստանն իր զորակցությունն է հայտնում Կիպրոսին՝ հարցի արդար և հարատև լուծում գտնելու ջանքերում
Հայաստանն իր զորակցությունն է հայտնել Կիպրոսի Հանրապետությանը`մշտապես ու հետևողականորեն նեցուկ լինելով և աջակցելով Կիպրոսին՝ երկրի հարցի արդար և հարատև լուծում գտնելու ջանքերում. այս մասին հայտարարություն է տարածել Հունաստանում ՀՀ դեսպանատունը։
«Հայաստանը հավատարիմ է մնում տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը և շարունակելու է աշխատել իր միջազգային գործընկերների հետ՝ դիմակայելու այս մարտահրավերներին»,- ասված է հայտարարության մեջ: