
«Նոա»-ն պայմանագիր է կնքել բրազիլահայ դարպասապահի հետ
Բրազիլական «Գրեմիո» ֆուտբոլային ակումբի մինչև 20 տարեկանների թիմի դարպասապահ Արթուր Կոնեգլյանը հանդես կգա Երևանի «Նոայում»․ տեղեկացնում է հայկական թիմի մամուլի ծառայությունը։
Հայկական արմատներ ունեցող դարպասապահը ֆուտբոլային առաջին քայլերն սկսել է Բրազիլիայում։ 2022 թվականից Կոնեգլյանը հանդես է գալիս «Գրեմիոյի» երիտասարդական թիմում։
«Ես շատ ոգևորված եմ այս հնարավորությամբ։ Որպես հայ, ինձ համար հրաշալի հնարավորություն է այսպիսի մեծ հավակնություններ ունեցող հայկական ակումբի մասնիկ դառնալը»,-պայմանագիրը ստորագրելուց հետո ասել է դարպասապահը։