06 Հոտ
2024
16.1° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Եթե ցանկանում ենք, որ երբեք չլինի «Արևմտյան Ադրբեջան», ապա իր ներկայիս տեսքով պիտի չլինի Ադրբեջանը. Վարդան Ոսկանյան

Եթե ցանկանում ենք, որ երբեք չլինի «Արևմտյան Ադրբեջան», ապա իր ներկայիս տեսքով պիտի չլինի Ադրբեջանը. Վարդան Ոսկանյան

Նույնիսկ սեփական տարածքն Ադրբեջան կոչելու պատմական չնչին լեգիտիմություն չունեցող Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը Հայաստանի Հանրապետությունը ոչ միայն անվանում է երբևէ գոյություն չունեցած և չունեցող ինչ-որ «Արևմտյան Ադրբեջան» շինծու և հորինովի «եզրույթով», այլև լկտի պահանջներ ներկայացնում․ գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Մեզանում դրան արձագանքը, եթե այն գոնե լինում է, առավելագույնն այն է, որ Հայաստանն «Արևմտյան Ադրբեջան» չէ, ինչին հաջորդում են միամիտ հղումներ ինչ-որ աղբյուրների կամ փաստաթղթերի, այն կանխավարկածով, որ Բաքվի բռնապետը, նրա քարոզչամեքենան կամ, այսպես կոչված, միջազգային հանրությունը միգուցե դրանց մասին չգիտեն։

Մինչդեռ բանաձևը շատ պարզ է. եթե ցանկանում ենք, որ երբեք չլինի ոչ մի «Արևմտյան Ադրբեջան», ապա իր ներկայիս տեսքով պետք է ընդհանրապես չլինի Ադրբեջան։

Եթե բանաձևը պարզ է, ապա այն իրագործելը բարդագույն և միևնույն ժամանակ լուծելի հարց է, սակայն մինչև լուծումներին հասնելն առնվազն պետք է քննարկել և հստակ ձևակերպել խնդիրը, նույնիսկ առանց դրա մասին թմբկահարելու, մինչդեռ մենք առայժմ անիմաստ ու անարդյունք «խաղաղություն» ենք խաղում», – գրել է իրանագետը։