26 Դեկ
2024
5.7° c ԵՐԵՎԱՆ
6.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Այսօր Իրանից Չինաստան կմեկնի  առաջին բեռնատար գնացքը

Այսօր Իրանից Չինաստան կմեկնի առաջին բեռնատար գնացքը

Առաջին բեռնատար գնացքը Իրանից Չինաստան կմեկնի հուլիսի 21-ին/ հաղորդում է Tasnim գործակալությունը։

Այս առիթով կազմակերպվել է հանդիսավոր արարողություն, որին մասնակցել են Իրանի երկաթուղիների գլխավոր տնօրեն Միադ Սալեհին, Չինաստանի, Ղազախստանի ու Թուրքմենստանի ներկայացուցիչներ։ Նշվում է, որ 10 օր առաջ Իրան է ժամանել չինական առաջին գնացքը։

Չինական «Սիան» տարանցիկ գնացքը եկել է Իրան՝ բարելավելու չինական ապրանքների տարանցման իրավիճակը դեպի Արևմտյան Ասիա և Եվրոպա։

Չինական տարանցիկ գնացքի ժամանումը Իրան կարող է նպաստել Իրանում չինական ապրանքների շուկայի զարգացմանը։ Գնացքն Իրան է ժամանել Ղազախստանի և Թուրքմենստանի տարածքներով՝ 10 օր լինելով ճանապարհին։

Իրանի և Չինաստանի միջև հարաբերություններն ամրապնդվում են վերջին տարիներին, հատկապես Իրանի հանգուցյալ նախագահ Իբրահիմ Ռաիսիի ձեռնարկած արդյունավետ միջոցառումներից հետո։ Հաշվի առնելով Իրանի և Չինաստանի միջև ստորագրված ռազմավարական գործընկերության 25-ամյա համաձայնագիրը՝ այս միջոցառումները կնպաստեն երկու երկրների հարաբերությունների էական զարգացմանը։