Զանգվածային հրաձգություն՝ ԱՄՆ-ում. կան զոհեր
ԱՄՆ-ի Միսիսիպի նահանգի Ինդիոլա քաղաքում տեղի ունեցած զանգվածային հրաձգության հետևանքով զոհվել է 3 մարդ, ևս 16-ը վիրավորվել է, հայտնում է WTVA հեռուստաալիքը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը։
Տեղի լրատվամիջոցների տվյալներով՝ բոլոր սպանվածները 19 տարեկան են։