ԵՄ մի քանի երկրներ Թուրքիայից անօդաչու թռչող սարքեր են պատվիրել․ Էրդողան
Եվրամիության մի շարք երկրներ Թուրքիայից անօդաչու թռչող սարքեր են պատվիրել, հայտարարել է երկրի Ռեջեփ Թայիփ Էրդողանը` չհստակեցնելով, թե կոնկրետ որ երկրների մասին է խոսքը:
«Հատկապես արևմտյան երկրները հիմա մեկը մյուսի հետևից պատվիրում են մեր անօդաչու սարքերը: Ես չեմ ասի, թե որ երկրներն են դրանք, բայց այն փաստը, որ Եվրամիության երկրներն այժմ նման պահանջներ են ներկայացնում մեզ, ցույց է տալիս, թե ինչպես են փոխվել ժամանակները: Դա մեզ ուրախացնում է»,-ասել է նա։
Էրդողանի խոսքով՝ նրանք կառուցել են իրենց սեփական ինքնաթիռը, արբանյակը, այն ուղարկել տիեզերք, և ավելի հեռուն գնալու նպատակ ունեն: