26 Դեկ
2024
1.8° c ԵՐԵՎԱՆ
4.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանում սկսվել է աշխարհաքաղաքական մեծ խաղ, սակայն երկիրն ի վիճակի չէ ամբողջությամբ օգտագործել առկա խաղաքարտերը․ Տարասով

Հայաստանում սկսվել է աշխարհաքաղաքական մեծ խաղ, սակայն երկիրն ի վիճակի չէ ամբողջությամբ օգտագործել առկա խաղաքարտերը․ Տարասով

Հայաստանում ռուսական (և ոչ միայն) դիվանագիտական ներկայության ընդլայնման հետևում կա հստակ նպատակ՝ ներկա գտնվել Կապանում, որը գնալով դառնում է տարածաշրջանի զգայուն աշխարհաքաղաքական կենտրոն․ կարծում է ռուս փորձագետ և քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը։

Ըստ նրա՝ նման իրավիճակում է հայտնվել նաև Ֆրանսիան, որը նույնպես հայտարարել է Կապանում հյուպատոսություն բացելու իր ցանկության մասին, սակայն դա բացատրում է «Հայաստանի տարածքային ամբողջականությունը պահպանելու» ցանկությամբ։ Նման նկրտումներ առկա են նաև Իրանի գործողություններում։ Թեհրանը Կապանում հյուպատոսության բացումը կապում է Թավրիզում Հայաստանի գլխավոր հյուպատոսության բացման և այն փաստի հետ, որ Սյունիքի մարզը «ՀյուսիսՀարավ միջանցքի կարևորագույն հատվածներից մեկն է»։

Ըստ փորձագետի՝ խնդիրն այն է, որ Հայաստանն ի վիճակի չէ ամբողջությամբ խաղալ ուկրաինական հակամարտությամբ պայմանավորված աշխարհաքաղաքական ճգնաժամի խաղաքարտերով՝ լոգիստիկայի վերաձևավորման գործընթացի ֆոնին։ Տարասովի կարծիքով՝ Ադրբեջանը դառնում է Անդրկովկասում այդ փոփոխությունների հիմնական շահառուն։

«Բացի այդ՝ Բաքուն և Երևանը դեռ հեռու են խաղաղության պայմանագրի ստորագրումից, այդ թվում՝ Զանգեզուրի միջանցքի բացման հետ կապված խնդիրների պատճառով։ Եվ դա տեղի է ունենում ԵՄի աշխարհաքաղաքական մարգինալացման ֆոնին, որը փորձում է ստանձնել միջնորդի դերը Ռուսաստանին հարաբերությունների կարգավորման գործընթացից դուրս մղելուց հետո։ Մինչդեռ այդ միջանցքը ձեռնտու է վերջինիս․ այն երկիրը երկաթուղով կապում է նախ՝ Թուրքիայի, երկրորդ՝ Հայաստանի հետ։ Իսկ Կապանում մեր դիվանագետների աշխատանքը պետք է նպաստի Ռուսաստանի և Հայաստանի միջև ԵԱՏՄ ձևաչափով առևտրատնտեսական կապերի զարգացմանը։ Բացի այդ՝ Սյունիքի մարզը Հայաստանի և Եվրասիական միության միջև առևտրի «դարպաս» է Իրանի հետ։ Ի դեպ, թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ Անկարան կարող է հյուպատոսություն բացել Կապանում», – գրել է փորձագետը՝ եզրակացնելով, որ տարածաշրջանը պատրաստվում է որոշ կարևոր իրադարձությունների։