06 Հոտ
2024
18.5° c ԵՐԵՎԱՆ
16.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ուեֆա ԿԼ․ Հայկական ակումբների հաջորդ հավանական մրցանակիցները

Ուեֆա ԿԼ․ Հայկական ակումբների հաջորդ հավանական մրցանակիցները

Հայկական ֆուտբոլային ակումբները ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացած վիճակահանության արդյունքներով իմացել են Կնգֆերենցիաների լիգայի հաջորդ փուլերում իրենց հավանական մրցակիցներին։

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլից դուրս մնացած Հայաստանի չեմպիոն Երևանի «Փյունիկը» հյուսիսմակեդոնական «Ստրուգայի» արգելքը հաղթահարելու դեպքում որակավորման երրորդ փուլում մրցելու է «Դիֆերդանժ» (Լյուքսեմբուրգ») – «Օրդաբասի» (Ղազախստան) դիմակայության հաղթողի դեմ։

Հայաստանի գավաթակիր «Արարատ-Արմենիայի» ու մոլդովական «Զիմբրուի» դիմակայության հաղթողի հաջորդ մրցակիցը լինելու է «Դնեպր-1» (Ուկրաինա) – «Ակադեմիա Պուշկաշ» (Հունգարիա) զույգի հաղթողը։

Հայաստանի փոխչեմպիոն «Նոան», Մալթայի «Սիլմա Ուոնդերերսի» արգելքը հաղթահարելու դեպքում որակավորման երրորդ փուլում մրցելու է «ԱԵԿ Աթենք» (Հունաստան) – «Ինտեր Կլուբ Էսկալդես» (Անդորրա) դիմակայության հաղթողի հետ։

Հայաստանի նախորդ առաջնությունում չորրորդ տեղը գրաված «Ուրարտուն» որակավորման երրորդ փուլ դուրս գալու դեպքում մրցելու է «Կոպենհագեն» (Դանիա) – «Մեգփիս» (Ջիբրալթար) դիմակայության հաղթողի դեմ։ Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմի մրցակիցը որակավորման երկրորդ փուլում չեխական «Բանիկ Օստրավա»-ն է։

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղերը կկայանան օգոստոսի 8-ին, պատասխան հանդիպումները՝ մեկ շաբաթ անց։