«3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը կկայանա Թուրքիայում՝ 2024 թվականին․ Լավրով
3+3» ձևաչափով ԱԳ նախարարների
հաջորդ հանդիպումը կկայանա Թուրքիայում՝ 2024 թվականի առաջին կեսին։ Այս մասին հայտարարել
է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, գրում է ТАСС գործակալությունը։
«Թուրքիայի մեր գործընկերները կհյուրընկալեն նախարարների երկրորդ հանդիպումը,
որը նախատեսված է հաջորդ տարվա առաջին կիսամյակում»,- ասել է Լավրովը։