«Կրասնոդարը» մերժել է ֆրանսիական «Լանսի»՝ Սպերցյանին ձեռք բերելու առաջարկը
Ֆրանսիական «Լանսը» Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու համար պաշտոնական առաջարկով դիմել է «Կրասնոդար»–ին, սակայն ռուսական ակումբը մերժել է ֆրանսիացիների առաջարկը․ տեղեկացնում է Footmercato-ն:
«Կրասնոդարի» ավագի ծառայություններով հետաքրքրված են նաև Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն, իտալական «Յուվենտուսը», «Նապոլին», «Ֆիորենտինան», «Լացիոն» և կատալոնական «Ժիրոնան»:
24-ամյա Սպերցյանը «Կրասնոդարի» սան է։ Գլխավոր թիմի կազմում խաղում է 2021 թվականից։ Հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 20 միլիոն եվրո, ռուսական ակումբի հետ գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը։
ախորդ մրցաշրջանում Սպերցյանն անցկացրած 33 խաղում դարձել է 11 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։