Քամալա Հարիսը հավակնում է դառնալ ԱՄՆ-ի առաջին կին նախագահը
ԱՄՆ 2024 թվականի նախագահի ընտրությանը Բայդենին փոխարինելու է փոխնախագահ Քամալա Հարիսը։ Դեմոկրատների միասնական թեկնածու Հարիսն ասել է, որ ամեն բան կանի Թրամփին հաղթելու համար։ Դոնալթ Թրամփի խոսքով էլ Բայդենը կմտնի պատմության մեջ որպես ԱՄՆ ամենավատ նախագահ։ Բայդենի ընտրապայքարից դուրս գալուն անդրադարձել է նաև ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։ Մարիա Զախարովան ասել է՝ Ջո Բայդենն նշել է, որ հեռանում է նախագահի ընտրության մրցապայքարից, սակայն չի ավելացրել, թե կոնկրետ ուր։ Մինչև բոլորը քննարկում են Բայդենի ընտրապայքարից հեռանալը, հետաքրքիր է իմանալ, թե ո՞վ է Քամալա Հարիսն ու ինչ ճանապարհ է անցել։ Դիտենք Անի Աբաղյանի ռեպուտաժը։