Հայաստանը և Ադրբեջանը շարունակում են զգալի առաջընթաց գրանցել խաղաղության համաձայնագրի ձեռքբերման ուղղությամբ․ Միլլեր
ԱՄՆ-ն շարունակում է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի հասնելու ուղղությամբ. հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։
«Հայաստանը և Ադրբեջանը շարունակում են զգալի առաջընթաց գրանցել խաղաղության համաձայնագրի ձեռքբերման ուղղությամբ:
Մենք վճռական ենք աջակցելու այս գործընթացին։ Եկել է խաղաղության ժամանակը», – հայտարարել է Միլլերը: