07 Ապր
2026
6° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուսաստանն ու Իրանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են պատրաստել

Ռուսաստանն ու Իրանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են պատրաստել

Ռուսաստանի և Իրանի ներկայացուցիչներն ավարտել են համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագրի նախապատրաստումը, որի ստորագրումը տեղի կունենա շուտով․ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։

«Երկու երկրների արտաքին գործերի նախարարության իրավական և տարածքային գերատեսչությունների փորձագետների շատ արդյունավետ խորհրդակցությունների ընթացքում, որոնք տեղի ունեցան Մոսկվայում հունիսի 21-ին, հնարավոր եղավ վերջնական տեսքի բերել համաձայնագրի տեքստը»,- ասել է դիվանագետը ТАСС-ին տված հարցազրույցում։

Փոխնախարարը հավելեց, որ խորհրդակցություններից հետո պայմանավորվածություններ են ձեռք բերվել ամենաբարձր մակարդակով ամենասերտ երկկողմ շփումներից մեկի շրջանակներում ստորագրման համաձայնագիր նախապատրաստելու ներքին ընթացակարգեր սկսելու վերաբերյալ։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026