26 Դեկ
2024
3.4° c ԵՐԵՎԱՆ
5.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թուրքիայի ԱԳՆ-ն հերքել է Էրդողան-Ասադ հնարավոր հանդիպման մասին լուրը

Թուրքիայի ԱԳՆ-ն հերքել է Էրդողան-Ասադ հնարավոր հանդիպման մասին լուրը

Տեղեկությունն այն մասին,  որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մոսկվայում հանդիպելու է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը։

«Լուրը, թե մեր նախագահը Մոսկվայում հանդիպում կունենա Սիրիայի նախագահ հետ, չի համապատասխանում իրականությունը», – ասված է Թուրքիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ թուրքական «Daily Sabah» թերթը, հղում անելով իր աղբյուրին, հայտնել էր, որ Էրդողանն ու Ասադը կարող են օգոստոսին հանդիպել Մոսկվայում։ Ըստ թերթի զրուցակցի՝ միջնորդի դերում հանդես է եկել  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։