Լևոն Ջուլֆալակյանը ներառվել է Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի փառքի սրահում
Հայկական ըմբշամարտի լեգենդ Լևոն Ջուլֆալակյանն ընդգրկվել է Ըմբշամարտի համաշխարհային Ֆեդերացիայի փառքի սրահում: Այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Լևոն Ջուլֆալակյանի որդին՝ աշխարհի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը:
«Ըմբշամարտում ունեցած բացառիկ նվաճումների և մեծ ավանդի շնորհիվ ( և՛ որպես մարզիկ, և՛ որպես մարզիչ) Լևոն Ջուլֆալակյանը ներառվեց Ըմբշամարտի Համաշխարհային Ֆեդերացիայի Փառքի Սրահում (United World Wrestling Hall of Fame):
Ի դեպ, առաջինը Հայաստանի Հանրապետությունից:
Պարգևատրման պաշտոնական արարողությունը տեղի կունենա օգոստոսի 5-ին Փարիզում՝ Ըմբշամարտի տանը»,-գրել է Ջուլֆալակյան կրտսերը: