Ես շատ երջանիկ եմ և ցանկանում եմ մնալ Ինտերում. Մխիթարյան
«Ինտերի» հայ կիսապաշտպան
Հենրիխ Մխիթարյանը հայտարարել է կարիերան միլանյան ակումբում շարունակելու ցանկության
մասին։
«Ես շատ երջանիկ եմ
այստեղ և ցանկանում եմ մնալ «Ինտերում»։ Իմ գործակալն աշխատում է և բանակցություններ
է վարում պայմանագրի երկարաձգման շուրջ»,- Մխիթարյանի խոսքը մեջբերել է լրագրող Նիկոլո
Սկիրան։
Մխիթարյանը Ինտերում
է հանդես գալիս 2022 թվականից։
Ընթացիկ մրցաշրջանում
Մխիթարյանը Ա Սերիայում անցկացրել է 9 հանդիպում, որոնցում դարձել է 2 գոլի և 1 գոլային
փոխանցման հեղինակ։