Թուրքիան բարդացնում է օտարերկրացիների քաղաքացիություն տրամադրելու կարգը
Թուրքիան բարդացրել է օտարերկրացիների քաղաքացիություն ստանալու գործընթացը․ հայտարարել է Թուրքիայի «Քաղաքացիության և Բնակչության ռեգիստրի» գլխավոր տնօրեն Իբրահիմ Թաշյապանը։
Այժմ փաստաթուղթ ձեռք բերելու համար բավական չի լինի պարզապես անշարժ գույք ձեռք բերել կամ ամուսնանալ Թուրքիայի քաղաքացու հետ։
Քաղաքացիություն ստանալու համար նախ պետք է ստուգվեն անձի տվյալները՝ Ազգային հետախուզական կազմակերպության կողմից։
Այնուհետև պետք է Ինտերպոլի կողմից ստանան տեղեկություն, որ անձն ունի «մաքուր» կարգավիճակ, այսինքն չունի քրեական անցյալ։ Թաշպյանը վստահեցրել է՝ այս քայլն ուղղված է Թուրքիայի անվտանգության ամրապնդմանը։