06 Հոտ
2024
23.4° c ԵՐԵՎԱՆ
16.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ Գաղտնի ծառայության տնօրեն Քիմբերլի Չիթլը հրաժարական է ներկայացրել

ԱՄՆ Գաղտնի ծառայության տնօրեն Քիմբերլի Չիթլը հրաժարական է ներկայացրել

ԱՄՆ Գաղտնի ծառայության տնօրեն Քիմբերլի Չիթլը հրաժարական է տվել՝ կապված Փենսիլվանիայում նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձի հետ: Նրա աշխատակազմի պնդմամբ՝ Չիթլը իր վրա է վերցրել «ամբողջ պատասխանատվությունը»։ Հայտնում է The Washington Post գործակալությունը։

Օրեր առաջ նա հայտարարել էր, որ չի պատրաստվում հրաժարական ներկայացնել և համագործակցելու է ուժայինների հետ՝ հետաքննությունն իրականացնել։ Ներքին անվտանգության նախարարն ու Բայդենի խոսնակը ևս 100 տոկոսանոց վստահություն էին հայտնել Քիմբերլի Չիթլին, սակայն, ըստ ԱՄՆ լրատվամիջոցների, վերջինս բախվել է հանրապետականների և դեմոկրատների սուր քննադատությանը։