06 Հոտ
2024
23.4° c ԵՐԵՎԱՆ
16.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բենիամին Նեթանյահուն ժամանել է ԱՄՆ․ նա կհանդիպի Բայդենի, Հարիսի և Թրամփի հետ

Բենիամին Նեթանյահուն ժամանել է ԱՄՆ․ նա կհանդիպի Բայդենի, Հարիսի և Թրամփի հետ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ժամանել է ԱՄՆ, որտեղ կհանդիպի Ջո Բայդենի , Քամալա Հարիսի և, ըստ երևույթին, Դոնալդ Թրամփի հետ, ինչպես նաև ելույթ կունենա Կոնգրեսում։

Անկախ նրանից, թե նոյեմբերին ով կհաղթի ընտրություններում, Իսրայելի հարաբերություններն իր գլխավոր դաշնակցի հետ պետք է ճշգրտվեն: Տեղեկացնում է «BBC»-ն։

Սպասվում է, որ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանը կհանդիպի Նեթանյահուի հետ։

Սպասվում է, որ Բայդենն ու Նեթանյահուն կքննարկեն Գազայում Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի զինյալների միջև հրադադարի հասնելու ուղիները, ինչպես նաև Իրանի և այլ թեմաներ։

Նեթանյահուն առանձին կհանդիպի նաև Քամալա Հարրիսի հետ, ով, ըստ երևույթին, այժմ Դեմոկրատական կուսակցությանը կառաջնորդի Սպիտակ տան համար մղվող պայքարում, և եթե նա հաղթի, Իսրայելի վարչապետը ստիպված կլինի գործ ունենալ ԱՄՆ-ի նոր նախագահի հետ, ում տեսակետները Իսրայելի խնդիրների վերաբերյալ զգալիորեն տարբերվում են Բայդենի տեսակետներից։