11 Հուն
2025
0° c ԵՐԵՎԱՆ
11.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանն ու Ռուսաստանը բանակցում են Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկների կառուցման շուրջ․ Օվերչուկ

Հայաստանն ու Ռուսաստանը բանակցում են Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկների կառուցման շուրջ․ Օվերչուկ

Ռուսաստանը Հայաստանի պես շահագրգռված է տրանսպորտային երթուղիների
դիվերսիֆիկացմամբ և երկրների միջև ապրանքների փոխադրման նոր ուղիների մշակմամբ: Այս
մասին այսօր ՀՀ-ՌԴ միջկառավարական խորհրդի նիստի ընթացքում նշել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ
Օվերչուկը։

«Վերին Լարս» անցակետը բնական և կլիմայական պատճառներով չի կարող
ամբողջ տարվա ընթացքում ապահովել տրանսպորտային կապ»,- իր խոսում նշել է ՌԴ բարձրաստիճան
պաշտոնյան։

Նա նաև նշել է, որ Հայաստանն
ու Ռուսաստանը բանակցում են Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկների կառուցման շուրջ
։

Իր խոսքի վերջում՝ Օվերչուկը շնորհակալություն է հայտնել իր հայ
գործընկերներին՝ Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետը երկարացնելու համար ռուսական
ընկերության ընտրության համար։