«Նուբարաշեն» քրեակատարողական
հիմնարկում Տարոն Մարգարյանի հետ հանդիպել ենք մեր ընկեր, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին։
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան
Աբրահամյանը։
«Ավելի վաղ Արմենի հետ հանդիպել էին մեր գործընկերներ Հայկ Մամիջանյանն ու Աննա Մկրտչյանը:
Նշեմ, որ Արմենին տեսնելու
հնարավորություն ունեցանք միայն նրա կալանավորման 5-րդ ամսում:
Արմենի ամուր կամքի
ու պայքարի նպատակասլացության մասին նույնիսկ ավելորդ եմ համարում ինչ-որ բան ասել,
որովհետև դա որևէ մեկի մոտ կասկած չի հարուցում:
Իր հիմնական մտածմունքներն
ու մտահոգությունները կապված են Արցախի, արցախցիների և Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակի
հետ:
Աշոտյանը խնդրեց իր շնորհակալությունը փոխանցել իր ազատազրկմամբ
մտահոգ բոլոր անձանց՝ միաժամանակ ընդգծելով, որ իր անձի վրա պետք չէ կենտրոնանալ և
պետք է ողջ ջանքերը կենտրոնացնել Հայաստանի ապազգային, դավաճան իշխանությունների հեռացման
ուղղությամբ»,- գրել է Աբրահամյանը: